Բիրյուլեւոյում Եգոր Շչերբակովի սպանության քրեական գործն ուղարկվել է դատարան:
«Այսօր՝ մայիսի 29-ին, Մոսկվայի դատախազությունը հաստատել է Ադրբեջանի նախկինում դատված քաղաքացի Օրհան Զեյնալովի դատավճիռը: Քրեական գործն ուղարկվել է դատարան», - հայտնել են Մոսկվայի դադախազությունից:
Զեյնալովը մեղադրվում է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանական դրդապատճառներով կատարված սպանություն): Տվյալ հոդվածով նախատեսվում է 8-20 տարվա կամ էլ ցմահ ազատազրկում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ քննության վարկածի՝ 2013 թ. հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը հարբած վիճակում, օգտագործելով աննշան պատրվակը, վեճի էր բռնվել 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի հետ: Կռվի ընթացքում Զեյնալովը երկու անգամ դանակահարել էր նրան, որից հետո փախել էր դեպքի վայրից: Ստացված վնասվածքներից երիտասարդը տեղում մահացել էր:
Շչերբակովի սպանությունը զանգվածային խռովությունների պատճառ էր դարձել, որոնց հետեւանքով ավերվել էր «Բիրյուզա» առեւտրի կենտրոնը եւ Պոկրովսկայա բանջարեղենի շուկան. տեղի բնակիչները ենթադրել էին, որ հենց բազայի տարածքում է թաքնվում Շչերբակովի մարդասպանը:
Խռովությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր 400 մարդու: Բանջարեղենի շուկայում հայտնաբերել էին կոպիտ խախտումներ: Առեւտրի կետը փակել էին:




























