Փրկարար ծառայությունը մայիսի 29-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-7» միջպետական ավտոճանապարհի Ջաջուռ-Սպիտակ հատվածի 5-րդ կմ-ին Գ.Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 70LV900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից դաշտը (մոտ 10մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը եւ դադարեցրել՝ գազի արտահոսքը, ինչպես նաեւ օգնել մոտեցնել քարշակ ավտոմեքենային:





























