Մայքլ Ջեքսոնի զգեստապահարանում հայտնաբերվել է կանացի արյունոտ բլուզ, որի վրա պահպանված է եղել գնապիտակը` 3, 99 դոլար: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, բլուզը չեն հագել, այլ դրանով միայն արյունն են մաքրել: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Ամերիկյան առաջատար իրավաբաններից Կրեյգ Սիլվերմանը զարմանք է հայտնել, որ քննությունը չի ցանկանում պարզել, թե որտեղից է այդ արյունոտ բլուզը հայտնվել: Նա կարծում է, որ այն կարող է լույս սփռել քննության ընթացքի վրա և թույլ տալ պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվել մահվան գիշերը փոփ-աստղի տանը:
Ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը և այն, թե ինչո՞ւ այն չի կցվել գործի նյութերին:
Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացել է հունիսի 25-ին և մինչ այժմ պաշտոնապես հայտարարված չէ երգչի մահվան պատճառների մասին: Նախորդ շաբաթ Մայքլին բուժող բժիշկը` Կոնրադ Մյուրեյը, քննիչներին խոստովանել է, որ երգչի մահվան օրը նրան տվել է ուժեղ ցավազրկող «պրոպոֆոլ» կոչվող դեղամիջոցը, որն էլ, ըստ իրավապահների, սպանել է Ջեքսոնին:



















