«Արմատ» ակումբում Եվրատեսիլի արդյունքների մասին այսօր՝ մայիսի 31-ին պիտի խոսեին այսօր հրավիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը եւ Սոֆի Մխեյանը: Ասուլիսը սակայն չկայացավ, որովհետեւ բանախոսներից եւ ոչ մեկը ներկա չէր, եւ հավաքված լրագրողները ստիպված էին հեռանալ՝ առանց իրենց հարցերի պատասխանները ստանալու: Սոֆի Մխեյանը նախօրոք զգուշացրել էր, որ հնարավոր է չմասնակցի ասուլիսին, Հասմիկ Կարապետյանը քնած էր մնացել, իսկ Շուշան Պետրոսյանն ասել էր, որ հիվանդանոցում է:
Նշենք, սակայն, որ նախօրեին երեկոյան NEWS.am-ի թղթակիցը Շուշան Պետրոսյանին իր ամուսնու հետ տեսել է երեւանյան սրճարաններից մեկում:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:




























