2014 թվականի մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչեւ 01.07.2015թ.):

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, թե սնունդը մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) եւ խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին եւ անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մանկական սննդի ներմուծումը չի թույլատրվել: