Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրներում դեսպանատների եւ հյուպատոսությունների փակմանը, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ հավելելով, որ դա ծայրահեղ միջոց է, ինչից կցանկանար խուսափել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մադուրոն նաեւ ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել Մաքսիմիլյան Արվելաեսին եւ նշել, որ նա պետք է հարաբերություններ կառուցի նախագահի աշխատակազմի եւ Կոնգրեսի հետ:
Նշենք, մայիսի 28-ին Կոնգրեսի ստորին պալատը հավանություն էր տվել Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներին, որոնք ենթադրում են ԱՄՆ մուտքի արգելք եւ ամերիկյան բանկերում հաշիվների սառեցում:





























