ԱՄՆ-ն չի նահանջել Ասիայում ռազմական դիրքերն ամրապնդելու մտադրությունից, հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թերթը նշում է, որ Բարաք Օբամայի մայիսի 28-ի ելույթը զարմացրել եւ հիասթափեցրել էր Ասիայի որոշ ներկայացուցիչների, քանի որ դրանում նախագահը ոչ մի կերպ չէր հիշատակել Ասիայում տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերակողմնորոշման մասին, ինչը մատուցվել էր որպես Սպիտակ տան քաղաքականության տարբերակիչ առանձնահատկություն:
Սինգապուրի ճանապարհին, որտեղ ելույթ է ունենալու անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հստակ կատարել իր պարտավորությունները Ասիայի հանդեպ:
«Նախագահի ասածները ոչ մի կերպ չեն խանգարում Ասիայում մեր ակտիվների տեղակայմանը եւ դրանց կրճատում չեն նշանակում», – ասել է նա:





























