Վոլգոգրադում դպրոցականն ինքնասպան է եղել, քանի որ ենթադրել է, թե ձախողել է միասնական պետական քննությունը, հայտնում է ՔԿ տարածաշրջանային քննչական վարչությունը:

16-ամյա դպրոցականի մարմինը ծառից կախված վիճակում հայտնաբերել են մայիսի 29-ի երեկոյան: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է կատարվում:

Նախնական տվյալով՝ մայիսի 29-ին դեռահասը համադասարանցիների հետ ռուսաց լեզվի քննություն է հանձնել: Երեկոյան կողմ բջջային հեռախոսով զանգահարել է ընկերներին՝ հայտնելով, թե իր կարծիքով  ձախողել է քննությունը եւ մտադիր է ինքնասպան լինել: Նա նաեւ հայտնել է իր մարմինը որոնելու մոտավոր վայրը: Կես ժամ անց համադասարանցիները հայտնաբերել են ընկերոջը եւ իսկույն տեղյակ պահել ոստիկանությանը: