Ուկրաինայի արեւելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ավելի քան 20 զինծառայողներ են զոհվել: Տեղեկությունը երկրի կառավարության շենքում կազմակերպված ճեպազրույցին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալն է հայտնել:
«Զինված ուժերում կորուստներ, ցավոք սրտի, ունենք: Այս ընթացքում երկու ուղղաթիռի անձնակազմ է զոհվել: Եվ դեսանտայիններ», - ՈւՆԻԱՆ գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է նախարարը:
Կովալը զոհերի թիվը չի հստակեցրել, սակայն ի պատասխան հարցի, թե արդյոք այն տասնյակներով կամ հարյուրյակներով է չափվում, ասել է. «Աստված հեռու պահի: Երկու տասնյակից մի փոքր ավել»:





























