Հունաստանում դատարանը որոշել է նախնական կալանքից ազատել Վրաստանի Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյա Դաթո Ախալայային՝ 100 հազար եվրո գրավ վճարելուց հետո:

Դատարանի որոշմամբ նրան արգելվել է լքել Հունաստանի տարածքը, նա շաբաթը մեկ պետք է ներկայանա ոստիկանություն:

Նախկին ուժայինին Վրաստան արտահանձնելու հարցը հունական դատարանը կքննարկի երկու ամիս անց, երբ Վրաստանի գլխավոր դատախազությունը Ախալայայի գործով լրացուցիչ նյութեր ներկայացնի: 

Ավելի վաղ փոխանցվել էր, որ Վրաստանի Ախալայան դիմել էր Հունաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:

Դաթո Ախալայայի  նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ինտերպոլով: Նա լքել էր Վրաստանը 2012 թ. հոկտեմբերին՝ երկրում իշխանափոխությունից հետո:

Թբիլիսիի դատարանը մարտի 14-ին հեռակա կարգով նրան դատապարտել էր 3 տարվա եւ ինն ամսվա ազատազրկման՝ ոստիկաններին ծեծելու գործով: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Ներկայումս շարունակվում է քննությունը  Ախալայայի նկատմամբ նաեւ այլ գործով:

Դաթո Ախալայան ՆԳՆ Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետն էր՝ Վրաստանում կալանքի տակ գտնվող պաշտպանության եւ ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայայի եղբայրը: