Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: 

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք: 

Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ: