Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը վերստին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրները կարող են ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու  համար: Տարածաշրջանի երկրների ջանքերը կարող են օգնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը», - հայտարարել է դեսպանը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ըստ նրա՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Հիմնախնդիրը պետք է կարգավորվի արդար եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք կաջակցենք ցանկացած կառույցի, որն ի վիճակի է լուծել այդ խնդիրը: Միեւնույն ժամանակ, մենք ինքներս էլ ենք պատրաստ անել այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է»:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը տեղավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, քանի որ ԼՂ-ն երբեք չի գտնվել այդ պետության կազմում: