2013թ. Հայաստանում առողջապահության պետական ծախսերը կազմել են 64,4 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 1,5%-ը կամ բյուջեի ծախսերի 6,2%-ը, խորհրդարանում բյուջեի կատարողականի լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Բնակչության մեկ շնչի ծախսերը կազմել են  21 հազար դրամ (50 դոլարից քիչ ավելի):

Նշված 64,4 միլիարդի  42,3% -ը (155 միլիոն դոլար) կազմել են  հիվանդանոցային, 36,2%-ը՝ ամբուլատոր, 12,3% -ը՝ այլ ծառայությունները: Եվս 5%-ը կազմել են հանրային առողջապահական ծախսերը, 4,2%-ը՝ բժշկական պարագաների եւ դեղորայքի պետգնումները: Դեղորայքի ծախսերը կազմել են 2,7 միլիարդ դրամ կամ  պլանի 92,8%-ը: