Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Սահակ Ս.-ն մեղադրվում է կնոջը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 15-ին: Սահակը իր կնոջ՝ Սուսաննա Ա.-ի հետ ունեցած վիճաբանության հանգամանքները պարզաբանելու համար գնացել է Մխչյան գյուղում ապրող կնոջ քրոջ՝ Սեդա Ա.-ի տուն: Այստեղ Սահակը վիճել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Սահակ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: