Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 30-ին, ժամը 16.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում` լճի ափին, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ անհայտ պայթուցիկ սարքը լճափնյա տարածք է բերել գյուղի բնակիչ` 52-ամյա Օ. Լ.-ն:
Պայթուցիկ սարքի կիրառման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Օ.Լ.-ն. տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին հետախուզել են տարածքը. այլ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:






























