Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` կենտրոնական հատվածից դեպի հիվանդանոց տանող ճանապարհին, անձրեւաջրերից առաջացել է հողազանգվածի սահք. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փլվել է 7-րդ փողոցի չբնակեցված թիվ 1 տան հարակից պարիսպը (16x2.5մ), (որը հանդիսանում էր ճանապարահատվածի պատնեշ) ինչից հողաշերտի զանգվածը սահել է դեպի տուն:

Ճանապարհահատվածը երթեւեկելի է: