«Նավթոգազ Ուկրաինի»-ն մայիսի 30-ն «Գազպրոմին» է փոխանցել 786 մլն դոլար՝ ամբողջության մարելով բնական գազի մատակարարման պարտքերը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 268.5 դոլար գնի սահմանում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ այդ կերպ Կիեւն ավարտին է հասցրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան հայց ներկայացնելու նախապատրաստական ողջ գործընթացը:
Այն մասին, որ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել գազի պարտքի որոշակի մասը, մայիսի 30-ին Մինսկում ԱՊՀ կառավարությունների նախագահների խորհրդ նիստի արդյունքների հիման վրա մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ հավելելով, որ պարտավորվածությունը իրագործված է համարվում ոչ թե գումարի ուղարկման պահին, այլ վարկատու հաշվին վրա հայտնվելու պահին, այսինքն «Գազպրոմին» հաշվի վրա, «Ինտերֆաքսը» մեջբերում է ռուս վարչապետի խոսքերը:
Վարչապետի խոսքով՝ եթե այդ գումարը ստացվի, ապա Ռուսաստանի կառավարությունը կդիտի փոխանցված գումարը, որից հետո հնարավոր կլինի շարունակել բանակցությունները: Սակայն նա ընդգծել է. «Մոսկվան պետք է համոզվի՝ Կիեւը ցանկանում է վճարել: Երբ լսում եմ, որ մեզ ուրիշ գին կտաք, ապա ձեր փոխարներ կվճարենք՝ դա արդեն հանդգնություն է»:
Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ մայիսի 30-ին զրուցել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Միլլերի հետ, վերջինս վստահեցրել է, որ Բեռլինում Մոսկվայի, Կիեւի եւ Բրյուսելի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները շարունակվում են:





























