Աբխազիայի ընդդիմությունը չի պատրաստվում հանրապետությունում կոալիցիոն կառավարություն ձեւավորել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:

«Մեզ պետք չեն  պաշտոններ, խոսքն այսօր միայն նախագահի մասին է:  Կգա ժամանակը, կավարտվեն մեր այս վիճաբանությունները, սահմանադրությամբ կնշանակվեն  նախագահական ընտրություններ: Ահա այն ժամանակ էլ ով կգա, նա էլ կձեւավորի կառավարություն», — ասել է Հաջիմբան:

Ըստ նրա` ներկայիս նախարարները պետք է շարունակեն աշխատանքը:

«Մենք խոսում ենք այն մասին, որ նախարարները եւ գերատեսչությունների ղեկավարները պետք է շարունակեն աշխատել եւ կաշխատեն, եւ  պետք է աշխատել նրանց հետ: Ոչ մի այլ մոտեցում չի կարող լինել», — նշել է նա:

Ավելի վաղ փոխանցվել էր, որ Աբխազիայի ընդդիմությունն առաջին հերթին պահանջում է նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: