Մալավիի ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչել ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԳ նախկին նախարար Պիտեր Մուտարիկային, որը երկրի հանգուցյալ նախագահի եղբայրն , հաղորդում է BBC-ի մամուլի ծառայությունը:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Մուտարիկան, որը գլխավորում է Ժքողովրդավարական առաջադիմական կուսակցությունը, հավաքել է մոտ 36 տոկոս, իր հիմնական մրցակցից առաջ անցնելով 8 տոկոսով:
Պետության գործող նախագահ Ջոյս Բանդան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ ստանալով ընտրողների 20 տոկոսի վստահությունը: Նա հայտարարել է, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային խախտումներով:
Ընտրական հանձնաժողովը մտադիր էր հետաձգել քվեարկության արդյունքների հրապարակումը, մինչեւ ընտրախախտումների մասին բոլոր ահազանգերի ստուգումը, սակայն Գերագույն դատարանը պահանջել է անհապաղ հրապարակել ընտրությունների արդյունքները:





























