Այսօր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ տիկին Բելասենը եւ մի քանի այլ իրավապաշտպաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին։
Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը ձերբակալվել է հունիսի 5-ին, այն բանից հետո երբ մայիսի 31-ին անձամբ էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում արձանագրել բազմաթիվ խախտումներ: Հունիսի 5-ին մի քանի ոստիկաններ այցելել էին Հակոբյանի բնակարան, որտեղից էլ բռնությւոն գործադրելով նրան բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Կենտրոնի բաժնում նրան անձամբ ծեծի էր ենթարկել փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, բայց փոխանակ վերջինիս պատասխանատվության կանչեին, իրավապաշտպանի վրա գործ էին հարուցել 316 հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածով: FIDH-ը մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ դեռ հունիսի 12-ին էր մտահոգություն հայտնել իրավապաշտպանի կալանավորան վերաբերյալ, իսկ երեկ պետական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ են բարձրացրել Արշալույս հակոբյանի հարցը:



















