Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Պյեր Անդրեին (ֆրանսիացի նոր համանախագահ, որն իր լիազորությունների կատարմանը կանցնի մոտ ժամանակներս) եւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպմանը զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի եւ դրա հեռանկարների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջերս համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ նրանց չի հաջողվել Բաքվում հանդիպել Իլհամ Ալիեւի հետ եւ նրանք ստիպված են եղել երկրորդ այցելությունը կատարել:





























