Հայաստանի բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած միջադեպի մասին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են: Հայտարարությունը մայիսի 31-ին խորհրդարանում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է հնչեցրել` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններ անել:
Հիշեցնենք` մի քանի օր առաջ նախարարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Արամայիս Գրիգորյանի եւ «Բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արտակ Գրիգորյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Նախարարի մամուլի քարտուղարի հաղորդմամբ, զրույցը բարձր տոների է անցել այն բանից հետո, երբ նախարարը դժգոհություն է հայտնել Արտակ Գրիգորյանի ցածր պատրաստվածության վերաբերյալ. վերջինս չի կարողացել պատշաճ հաշտվետվություն ներկայացնել իր ենթակայությամբ գործող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ:




























