Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալ, 28-ամյա Վալերի Ա.-ն մայիսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող ռեստորանից գողացել է 55-ամյա Նորիկ Հ.-ի բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վալերի Ա.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:





























