Արծվանիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Բորիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել, որ համագյուղացին` 40-ամյա Նորայր Ա.-ն, չարաշահելով իր վստահությունը` 2012 թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին իր անվամբ բանկում ձեւակերպել է համապատասխանաբար 1.000 դոլար եւ 1.700.000 դրամի գյուղատնտեսական վարկեր, ստացել նշված գումարները, սակայն 2013 թ.-ից դադարել է դրանք մարել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է դիմել նաեւ նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 49-ամյա Ավետիս Հ.-ն եւ հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. ամռանը բանկում իր անվամբ ձեւակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել այդ գումարը, սակայն 2013 թ. դեկտեմբերից դադարել է այն մարել:
Բայց սա դեռ ամենը չէ. ոստիկանության Կապանի բաժին է դիմել նաեւ Արծվանիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Վահրամ Հ.-ն եւ հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. նոյեմբեր ամսին բանկում իր անվամբ ձեւակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել գումարը, սակայն 2013 թ. նոյեմբերից դադարել է այն մարել:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:





























