Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում` «Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: