Մայիսի 28-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 53-ամյա Ստեփան Ս.-ն եւ հաղորդում տվել, որ ապրիլին /կոնկրետ օրը պարզվում է/, ոմն Սերոժ իր ծանոթ Մարատի մասին տեղեկություններ իմանալու նպատակով` Երեւանի Մ. Խորենացու փողոցում գործող շուկայի մոտից ընկերների հետ իրեն տարել են Արցախի փողոց, այնուհետեւ տեղափոխել Ջրվեժ թաղամաս, որտեղ իր կամքին հակառակ, մոտ 8 ժամ, պահել են ավտոմեքենայում, որի ընթացքում ծեծի են ենթարկել, իսկ մայիսի 27-ին խաղատանը Սերոժը սպառնացել է սպանել իրեն, եթե չհայտնի Մարատի գտնվելու վայրը:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 41-ամյա Արմեն Հ.-ին:
Պարզվել է նաեւ, որ Սերոժը 37-ամյա Արմեն Հ.-ն է, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























