Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2012 թ. մարտի 23-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում հյուրնկալվելով համագյուղացու տանն ու օգտվելով հյուրասենյակում միայնակ մնալու հանգամանքից` այնտեղ դրված բաճկոնի ծոցագրպանից գողացել է 250.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: