Ձկնաբուծության մեջ պետք է նվազեցնել ջրի օգտագործումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ձկնային տնտեսությունների մեծ մասը կենտրոնացած է Արարատյան դաշտում եւ օգտագործում է վերջինիս սակավացող արտեզյան աղբյուրները:
«Մենք քննարկում ենք գյուղատնտեսության կարիքների համար ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների ներդրման հարցը», - հայտարարել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել Արարատյան դաշտում արտեզյան ջրերի տնտեսման հարցերով՝ որոնց հորիզոնը անընդհատ նվազում է: Դրանից հետո ապօրինի ջրամբարների փակման միջոցառումներ էին իրականացվել:





























