Հայաստանի գյուղատնտեսները պետք է համախմբված գործեն, մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ներկայացնելով 2013թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը:
«Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը մեզ խանգարում են զարգացնել ագրոարդյունաբերությունը, որը կմեծացնի ոլորտի մրցունակությունը: Հանրապետությունում այժմ շուրջ 340 հազ. գյուղացիական տնտեսություն կա: Բնականաբար, նրանց հողատարածքները փոքր են, եկամուտներն էլ ՝ անբավարար», - հայտարարել է Կարապետյանը:
ICARE-ի փորձագետ Վարդան Ուռուտյանի գնահատմամբ՝ Հայաստանում շուրջ 4 հազար ֆերմերային կոոպերատիվ կա, բայց չկան հավաստի տվյալներ, թե դրանցից քանիսն են իրականում գործող:




























