Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մայիսի 30-ին, ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Արծրուն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի սկզբին պատուհանից մուտք է գործել Մրգավետ գյուղի մշակույթի տան 2-րդ հարկ եւ կինոխցիկի սենյակից գողացել 200.000 դրամի ապրանք ու պղնձյա սարքավորումներ:

Կատարվում է նախաքննություն: