Ոստիկանության Արարատի բաժնում, մայիսի 30-ին, ժամը 06.25-ին, հաղորդում է ստացվել, որ բակերից մեկից «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, տան դարպասը բացելով, 39-ամյա Սուսան Մ.-ի բակից փախցրել են նրան պատկանող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողները նույն օրը Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, ավտոմեքենան առեւանգելու կասկածանքով, ժամը 10.00-ին բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Ա.-ին, 18-ամյա Անդրանիկ Մ.-ին եւ 18-ամյա Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք, ալկոհոլի ազդեցության տակ, առեւանգել են ավտոմեքենան եւ Արարատ գյուղ տանող ճանապարհին բախվել հողամասի պատնեշին, ինչի հետեւանքով Անդրանիկ Մ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:





























