Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները, մայիսի 30-ին, ժամը 18.30-ին, Ավանի Խուդյակովի փողոցի տներից մեկից, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ աճեցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 57-ամյա Խաչիկ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա տան հարակից հողամասից հայտնաբերվել է կանեփի 7 թուփ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























