Հայաստանում 2013թ. սոցիալական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 6,97%-ը: Խորհրդարանում գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 297,4 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 718 մլն դոլար), կամ բյուջեի ծախսերի 26%-ը:
Ծերության կենսաթոշակներին հատկացվել է շուրջ 200 մլրդ դրամ, աշխատանքային նպաստներին՝ 167,3 մլրդ: Սպաների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակները կազմել են 19,1 մլրդ դրամ: Սոցիալական նպաստներին հատկացվել է 10,4 մլրդ դրամ, թոշակառուի թաղման նպաստը՝ 4,7 մլրդ դրամ:
Ծերանոցները պահելու համար ծախսվել է 1,4 միլիարդ դրամ, հիվանդության եւ անաշխատունակության նպաստի վրա՝ 1,2 միլիարդ դոլար:
Շարքային զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին ապահովելու ծախսերը կազմել են 1,1 միլիարդ դրամ, իսկ ընտանիքի անդամի կորստի նպաստը՝ 4,8 միլիարդ դրամ:




























