Հայաստանում միջին ընտանեկան նպաստը 2013-ին կազմել է 29 350 դրամ (մոտ 70 դոլար-խմբ): Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նպաստի նվազագույն չափը կազմում է 16 հազար դրամ: Նախորդ տարի նպաստ ստացող ընտանիքների թիվը աճել է 6,5 տոկոսով՝ հասնելով 102 570-ի:
Նախարարը նկատել է, որ հանրապետությունում ներդրվում է սոցիալական ծառայությունների միասնական կենտրոնների ցանցը, ներկայումս դրանց թիվը 19 է: «Սոցիալական աշխատողները սոցիալապես խոցելի քաղաքացիների օգնության անհատական ծրագրեր կկազմեն»,-ասել է Ասատրյանը:



























