2013-ին Հայաստանը ցորենի աննախադեպ բերք է հավաքել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հավելելով, որ շատ հարցերում բերքին նպաստել է Ռուսաստանից գնվող ցորենի սերմը:

Հիշեցնենք, որ վիճակագրության համաձայն՝ 2013-ին Հայաստանում հավաքվել է 311,5 հազար տոննա ցորեն, որը 68,4 հազարով ավելի է 2012-ի ցուցանիշից:

Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ անցած մի քանի տարիներին հաջողվել է վերադարձնել 35 հազար հա գյուղատնտեսական հողերի շրջանառությունը: «Թեեւ դրանց 22 տոկոսը դատարկ է, բայց մենք քայլեր ենք ձեռնարկոմ, որ շտկենք իրավիճակը»,-հայտարարել է նախարարը: