2013-ին Հայաստանում ոռոգման համակարգերի ծախսերը կազմել են 8,1 մլրդ դրամ (մոտ 19,5 մլն դոլար): Այս մասին հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ:
Մասնավորապես, ՀԲ-ի «Ոռոգման համակարգերի անհետաձգելի վերանորոգում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ծախսվել է 1,2 մլրդ դրամ: Մեկ այլ վարկային ծրագրի՝ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացում», շրջանակներում ծախսվել է 709,4 մլն դրամ:
Բյուջետային ծախսերի շրջանակներում ամբողջությամբ աջակցություն է ցուցաբերվել ջրօգտագործողներին 4,5 մլրդ դրամի չափով: Ոռոգման համակարգերի վերանորոգման համար ծախսվել է 697,4 մլն դրամ:





























