Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, այսօր՝ մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաեւ՝ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները եւ մեր համատեղ քայլերը: