Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գայի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում շունը արգելափակվել է կոմբայնի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























