Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժետ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 1-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ ավտոմեքենայի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: