Մայիսի 31-ին, ժամը 13.30-ին Արագածոտնի մարզից Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, դեպքի վայր մեկնած փրկարարները հրդեհը մարել են ժամը 14.15-ին:

Այրվել է Ա. Մարտիրոսյանին պատկանող «Օպել» մակնիշի 09 ԼՏ 488 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը` ամբողջությամբ, եւ խցիկը` մասամբ:

Մեքենայի վարորդը` 1977 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը, այրվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր: