Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 4/4 շենքի բակում ծառը կոտրվել, ընկել է եւ խոչընդոտում է երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները մասնատել են ծառը եւ տեղափոխել անվտանգ տարածք: