Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:





























