Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում՝ թերակղզու մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ՎԱԶ 21-07» մակնիշի 09 US 645 համարանիշի ավտոմեքենան: