Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով եւ աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 32-ամյա Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 00.35-ին, նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աքորի գյուղի իրենց տան բակում համագյուղացիներ` 47-ամյա Ստյոպա Ա.-ն եւ 36-ամյա Սամվել Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն եւ մորը՝ 54-ամյա Լուսաբեր Թ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























