Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Մեծամորի բաժնի ծառայողները, մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, , մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Տ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 24-ամյա Վոլոդյա Հ.-ի ն` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























