Ռուսական «Գազպրոմն» Ուկրաինայիս ստացել է նախկինում իրականացված գազամատակարարման առաջին վճարումը: Կանխավճարի ժամկետը հետաձգվել է մինչու հունիսի 9-ը: Պարտքը կազմում է 2,2 միլիարդ դոլար, ասված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ուկրաինան փոխանցել է գազամատակարարման դիմաց առաջին վճարումը: Այսօր «Գազպրոմի» հաշվին փոխանցվել է 786 միլիոն դոլար: Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից պարտքի մարումըսկսելը եւ կանխավճարի ժամկետը հետաձգում մինչեւ հունիսի 9-ը: Պարտքը կազմում է 2,237 միլիադ դոլար` մինչեւ ապրիլի 1-ը մատակարարված գազի դիմաց, պարտքի մի մասն այսօր վճարվել է: Մայիսի պարտքը պետք է վճարվի մինչեւ հունիսի 9-ը», — մեջբերվում է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերը:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր գազի պարտքի դիմաց Ուկրաինայից 786,4 միլիոն դոլար ստանալը:





























