Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 2-ից նորից դրվեց աճուրդի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին:
Նշենք, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը համոզված է, որ օրենքի խախտումով է շենքն աճուրդի հանվել:
Հիշեցնենք, որ համալիրն աճուրդի էր հանվել նաեւ մայիսի 20-ին, սակայն տասը օրերի ընթացքում ոչ մի առաջարկ չէր արվել՝ այն գնելու համար:





























