Ռուսաստանի Նովգորոդի շրջանային դատարանում շարունակվում են այդ քաղաքի գործարար Թելման Մխիթարյանի գործով դատական լսումները: Ամբաստանյալ Մխիթարյանը դատարանում մանրամասն ներկայացրել է «Սպեկտր» գործարանի բաժնետոմսերի ձեռքբերման հետ կապված դրվագը:
Մասնավորապես, նա դատարանի ուշադրությունն է հրավիրել տուժող Լյուդմիլա Աֆանասեւայի եւ նրա մոտ հարազատների ցուցմունքների միջեւ առկա հակասությունների վրա: Հիշեցնենք, որ խոսքը բաժնետոմսերի արժեքի, «Սպեկտր» գործարանի ղեկավարի մահվան օրը գալու եւ իբր բաժնետոմսերի վաճառքի պահանջ ներկայացնելու մասին է, հաղորդում է Pryamayarech.ru-ն:
«Այդ ցուցմունքները դատարանին թյուրիմացության մեջ են գցում: Մայրը, դուստրը, քննիչները, բոլորը ստում են»,-հայտարարել է Թելման Մխիթարյանը:
Բացի այդ, նա դատարանին խնդրել է հանել Աֆանասեւայի էլիտար բնկարանի գնման մեղադրանքը, քանի որ ինքը դրա հետ ոչ մի առնչություն չունի:
Հիշեցնենք, որ Թելման Մխիթարյանը մեղադրվում է երկու գործարանների («Սպեկտր» եւ «Նովգորոդխլեբ») ապօրինի ձեռքբերման մեջ:



























