Հայաստանի առաջին տնտեսական գոտին եւս 30-40 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում է ունենալու: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է հնչեցրել: Նրա խոսքով, դեռեւս վաղ է չորս հնարավոր ներդրողների ինքնությունը բացահայտել: «Բայց արդյունքներին, կարծում եմ, շուտով ականատես կլինենք», - հավելել է նա: Ընկերություններն իրենց արտադրանքը ԱՊՀ եւ այլ երկրներ են արտահանելու: «Այնտեղ եւ դեղագործություն է լինելու, եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հնարավոր է` տեխնոլոգիական նոր ցիկլ: Մի խոսքով, այդ ուղղությամբ բանակացությունները շահավետ են մեզ համար», - ամփոփել է Կարեն Ճշմարիտյանը:

«Ալյանս» ՓԲԸ-ն Հայաստանում բացված առաջին ազատ տնտեսական գոտին է: Այն ռուսական «Սիտրոնիքս» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության` «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կառվարմանն է հանձնվել: