Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 10.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի տարածքի թիվ 23 տան տանիքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետեւանքով պոկվել է տան տանիքը (մոտ 45 քմ):





























